Ինստիտուտ /

Պատվավոր պրոֆեսորներ

ASIPC

Լավագույն ռեկտոր
"Զորավիգ" թերթի անվանակարգի հաղթող

Հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ "Զորավիգ" թերթի գլխավոր խմաբագիր Պուշկին Սերոբյանը: Թերթն իր ընթերցողների շրջանում կազմակերպել էր մրցույթ և ներկայացրել 9 անվանակարգ: "Լավագույն ռեկտոր" անվանակարգում մեր հանրապետությունում գործող բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատությունների թվում արժևորվել էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի շնորհալի աշխատանքը:

ASIPC

Ոսկյա խորհրդանշան
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա

2010 թ. ինստիտուտը Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից պարգևատրվել է "Ոսկյա խորհրդանշան" մրցանակով` համաշխարհային ըմբշամարտի զարգացման գործում ունեցած առանձնահատուկ վաստակի համար: Ընդ որում` աշխարհի բազմաթիվ ֆիզկուլտուրային ինստիտուտների մեջ մենք այս մրցանակը առաջինն ենք ստացել, իսկ ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիային անդամակցող շուրջ 200 պետությունների մեջ` երրորդն ենք:

ASIPC

Եվրոպական որակ
Եվրոպական կրթական որակի ապահովման և գնահատման հանձնաժողով

2010թ. Եվրոպական կրթական որակի ապահովման և գնահատման հանձնաժողովի որոշմամբ մեր ինստիտուտը արժանացել է "Եվրոպական որակ" մրցանակին, ինչի վերաբերյալ փաստաթղթում նշվում է.
"Ձեր ինստիտուտի ընտրությունը պայմանավորված է ինստիտուտի գործունեության ուսումնասիրմամբ, անթերի գործնական և հանրային համբավի, միջազգային ծրագրերի և հանրային նախագծերի մասնակցությամբ, հանրային մամուլում բացասական կարծիքի բացակայությամբ"

ASIPC

Սպորտը և հասարակությունը
ՄՕԿ-ի Միջազգային օլիմպիական ակադեմիայի և Միջազգային օլիմպիական համերաշխության կոմիտե

2000 թ. ինստիտուտը պարգևատրվել է ՄՕԿ-ի Միջազգային օլիմպիական ակադեմիայի և Միջազգային օլիմպիական համերաշխության կոմիտեի կողմից "Սպորտը և հասարակությունը" բարձրագույն մրցանակով, ընդ որում` մրցանակի հավակնել են 150 պետություններ: Հարցը լուծվել է մեր օգտին` գաղտնի քվեարկությամբ: