Ա.Լալայանի անվ. սպորտի մանկավարժություն և հոգեբանություն /

Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետ

Ամբիոնը հիմնադրվել է 1951 թվականին` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր` Ալեքսանդր Արծրունու Լալայանի ղեկավարությամբ և կոչվել է մանկավարժության և հոգեբանության ամբիոն:

Ա.Ա.Լալայանը համարվում է Հայաստանում սպորտային հոգեբանության հիմնադիրը: Նրա ջանքերով ստեղծվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտահետազոտական լաբորատորիան: Իր անբասիր և բեղմնավոր վաստակի համար 1966 թվականին արժանացել է Խորհրդային Միության գիտության վաստակավոր գործչի կոչմանը: 1976-ին ընտրվել է սպորտային հոգեբանության Եվրոպական և միջազգային ֆեդերացիայի անդամ, պարգևատրվել է ֆեդերացիայի մեդալով: Հեղինակ է 200 և ավելի գիտական հոդվածների, 15 ուսումնական և մեթոդական ձեռնարկների: Ամբիոնը ղեկավարել է մինչև 1983 թ.:

1985-1990 թվականներին ամբիոնի վարիչի պաշտոնը ստանձնել է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Բաբկենի Արարատյանը, այնուհետև 1990-2003թթ. հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Միքայելի Ավանեսյանը:

2003 թվականից ամբիոնը ղեկավարում է հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հ.Ա. Բաբայանը:

Ամբիոնում տարիների ընթացքում աշխատել են` մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ց. Սիմոնյանը, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ս. Չաթալբաշյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ. Մկրտումյանը, ասիստենտ Է. Չաթրջյանը, դասախոսներ Վ.Քարամյանը, Ք.Մարգարյանը, Լ.Օստրովսկայան, Ս.Ջամալյանը, ինչպես նաև Կ.Չարյանը, Լ.Անդրիասյանը, Ի.Հարությունյանը:

2015 թվականի հոկտեմբերից ամբիոնն անվանակոչվել է պրոֆեսոր Ա.Լալայանի անվան Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոն:

ASIPC

Բաբայան Հարություն Արտավազդի

  Ծննդյան ամսաթիվ` 25.03.1951
  Հեռ.` 010 55 33 10 1-55
  Էլ. Փոստ` kafpedpsy@mail.ru

Հոգեբանական գիտությունների թեկնածու, Պրոֆեսոր

Կրթությունը

  • 1977-1982` Մոսկվայի Ֆիզիկական կուլտուրայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում ասպիրանտուրա
    Որակավորում` Սպորտային հոգեբան
  • 1969-1973` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Որակավորում` մարզիչ, ֆիզ. կուլտ. ուսուցիչ թենիս մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեությունը

  • 1989-1992` Երկարաժամկետ պայմանագրային աշխատանք Հնդկաստան
    Պաշտոն - ԽՍՀՄ Սպորտի հոգեբանության փորձագետ ազգային հավաքական թիմում
  • 1980-1986` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն - Պրակտիկայի Բաժնի ղեկավար, "Ֆիզիկական դաստիարակություն և տեսություն" առարկայի դասախոս, Հայաստանի հավաքական թիմի սպորտի հոգեբան
  • 1986` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն - Մանկավարժության և հոգեբանության ամբիոնում որպես ավագ դասախոս
  • 1996` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն - Արտաքին կապերի բաժնի վարիչ
  • 2003-2004` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն - Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ

Մարզական գործունեություն

  • 1969-1973` զբաղվել է ֆուտբոլ և թենիս մարզաձևերով
  • 1973-1974` աշխատել է որպես ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ և մարզիչ

Կոչումներ և պարգևներ

  • 2007 - պրոֆեսոր
  • 1993 - դոցենտ
  • 1996-ից - Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիայի /ՀԱՕԱ/ դեկան
ASIPC

Աշոտ Չատինյան

09.07.1959թ

ՄԳԴ, պրոֆեսոր

ASIPC

Աննա Ստեփանյան

05.12.1964թ.

ՀԳԹ, դոցենտ

ASIPC

Գևորգյան Նատալի

16.05.1969թ.

ՀԳԹ, ասիստենտ

ASIPC

Վարդան Գեղամյան

21.04.1982թ.

ՀԳԹ, դոցենտ

ASIPC

Թադևոս Սոֆյան

29.04.1963թ.

Ասիստենտ

ASIPC

Սոնա Արզաքանյան

01.05.1980թ.

Ասիստենտ

ASIPC

Արտյոմ Դավթյան

16.03.1990թ.

Ասիստենտ

ASIPC

Վարսիկ Աբգարյան

19.09.1993թ.

Լաբորատորիայի վարիչ

Առկա ուսուցում

  1. Ընդհանուր մանկավարժություն
  2. Ընդհանուր և սպորտի մանկավարժություն
  3. Ընդհանուր և սպորտի հոգեբանություն
  4. Սպորտի կիրառական հոգեբանություն
  5. Բժշկական հոգեբանություն

Հեռակա ուսուցում

  1. Ընդհանուր և սպորտի մանկավարժություն
  2. Ուսուցչի մանկավարժական վարպետության հիմունքները
  3. Ընդհանուր և սպորտի հոգեբանություն
  4. Սպորտի կիրառական հոգեբանություն

Մագիստրատուրա

  1. Բարձրագույն կրթության մանկավարժություն և հոգեբանություն
  2. Էթնոմանկավարժություն
  3. 21-րդ դարի կրթության զարգացման հեռանկարները
  4. Ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաներ
  5. Գիտահետազոտական գործունեության հիմունքներ և մեթոդիկա
  6. Հոգեբանական պատրաստության հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում
  7. Ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հոգեկարգավորման մեթոդները

Հայցորդների կրթական ծրագրեր

  1. Մանկավարժություն և հոգեբանություն
  2. Սպորտի մանկավարժության և հոգեբանության գիտագործնական հիմունքները

  1. Բաբայան Հ. Ա. Հոգեբանական պատրաստության հիմունքները բարձր նվաճումների սպորտում: Ուս. ձեռնարկ, Երևան, 2007թ.
  2. Բաբայան Հ. Ա., Ստեփանյան Ա. Գ., Գեղամյան Վ. Ղ., Սոֆյան Թ. Շ., Հոգեբանության գիտահետազոտական մեթոդները սպորտում: ՈՒս. ձեռնարկ, Երևան, 2016թ.
  3. Բաբայան Հ. Ա. Դպրոցականների գեղագիտական դաստիարակությունը ֆիզիկական դաստիարակության գործընթացում: Ուսումնամեթոդական ձեռնարկ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանողների և ֆիզ,կուլտ. ըւսուցիչների համար: Երևան, 2000թ, էջ 64:
  4. Բաբայան Հ. Ա., Առաքելյան Վ.Բ., Հարությունյան Ա.Ա. .- Օլիմպիական խաղերի ուսումնական նյութերի ժողովածու /10-15 տարեկանների համար/: Ուսումնական ձեռնարկ, Երևան, ՙԴրուզարկ՚, 2005թ. էջ 70:
  5. Բաբայան Հ. Ա., Առաքելյան Վ.Բ., Հարությունյան Ա.Ա. Օլիմպիական խաղեր, Օլիմպիզմ, Օլիմպիական գաղափարներ` յուրաքանչյուրին / 6-9 տարեկանների համար/: Ուսումնական ձեռնարկ, Երևան, ՙԴրուզարկ՚, 2005թ. էջ 47
  6. Babayan H.A. Methods of psychoregulation in modern sport Sports authority of india. Ne-taji subhas southern centre, Bangalore.1990, 45 p.
  7. Babayan H.A. Sport psychology. Sports authority of india, lec-tures prepared for diploma course. Bangalore.1990,57 p.
  8. Գեղամյան Վ.Ղ. Սպորտային պատրաստության հոգեբանական առանձնահատկություններն ըմբշամարտում: ՈՒսումնամեթոդական ձեռնարկ -Եր. 2018թ. – 124 էջ
  9. Չատինյան Ա.Ա.-Մականախաղ Ուսումնական ձեռնարկ ֆիզ.կուլտ.ինստ. ուսանողների համար.- Եր., 2000 - 238 էջ 238 էջ
  10. Չատինյան Ա.Ա., Հակոբյան Ս. -Ֆուտբոլ Դասագիրք - Եր.,Էդիթ Պրինտ, 2004.261 էջ.
  11. Чатинян А.А. Онтогенез точности движений человека Монография. Ереван, Эдит Принт, 2007. 136 с.
  12. Չատինյան Ա.Ա., Գրիգորյան Հ.-ՈՒսանող-փրկարարների շարժողական պատրաստվածության և ֆիզիկական զարգացման գնահատումը ՈՒսումնամեթոդական ձեռնարկ.-Եր.:Հեղինականային հրատարակություն, 2009.68 էջ
  13. Չատինյան Ա.Ա., ՈՒռլյան Մ. Ընտանեկան դաստիարակության հիմունքները ՈՒսումնական ձեռնարկ. - Եր., Էդիթ Պրինտ, 2009 103 էջ.
  14. Չատինյան Ա.Ա.-Մարդու շարժումների ճշգրտության տարիքային զարգացման մոնիթորինգը ՈՒսումնական ձեռնարկ-Եր., Հեղինակային հրատարակություն, 2010. 72 էջ
  15. Ստեփանյան Ա.Գ.- Հոգեկանոնավորման հիմնախնդիրները սպորտում, ուս.ձեռնարկ. Երևան 2012թ.
Ընդհանուր և սպորտի մանկավարժություն (Բակալավրիատ)
Ընդհանուր մանկավարժություն (Կինեզիոլոգիա)
Բժշկական հոգեբանություն
Մանկավարժություն և հոգեբանություն
Սպորտային հոգեբանություն և մանկավարժության գիտագործնական հիմունքները
Ընտրած մասնագիտության տեսության և մեթոդիկայի արդի հիմնախնդիրները
Բարձրագույն կրթության մանկավարժություն և հոգեբանություն (Մագիստրատուրա)
21-րդ դարի կրթության զարգացման հեռանկարները
Ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաներ
Էթնոմանկավարժություն
Ընդհանուր և սպորտի հոգեբանություն
Ընդհանուր, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժություն
Ընդհանուր և սպորտի հոգեբանություն (հեռակա)

Մանկավարժական ընդունակությունների ձևավորման առանձնահատկությունները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետների պատրաստման գործընթացում

Հոգեբանական պատրաստության հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում

Գիտական հետազոտություններում ներգրավված են ամբիոնի աշխատակիցները, ինստիտուտի ուսանողները, մագիստրանտները ու հայցորդները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են տարբեր միջազգային գիտաժողովների նյութերում: