Գիտություն /

Ուսանողական գիտական ընկերություն

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողական գիտական ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1946 թվականից:

Ուսանողական գիտական ընկերությունն այն դարբնոցն է, որտեղ իրենց առաջին քայլերն են կատարել բազմաթիվ անվանի գիտնականներ և մարզիչ-մանկավարժներ:

Այսօր ընկերությունում ընդգրկված են 240 ուսանողներ, որոնք հաջողությամբ շարունակում են այն ավանդույթներն ու ձեռքբերումները, որոնք ստեղծել և ստեղծում են ինստիտուտի առաջատար գիտնականները:

Ուսանողական գիտական ընկերությունը ուսանողական գիտական ակտիվի հետ կազմակերպում է հանդիպումներ հանրապետության անվանի գիտնականների, մարզիչների, ֆիզկուլտուրայի փորձառու ուսուցիչների հետ, որոնցում քննարկվում են ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում առկա հիմնախնդիրները:

Յուրաքանչյուր տարի ինստիտուտում կազմակերպվում են ուսանողական գիտաժողովներ, ուր իրենց գիտահետազոտական աշխատանքներով հանդես են գալիս տարբեր կուրսերի ուսանողներ:

Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է` համաձայն գործող կանոնակարգի:

Ուսանողական գիտական ընկերության կանոնակարգ