Գրադարան /

Ստորաբաժանումներ

Ինստիտուտի հիմնադրումից մեկ տարի հետո` 1946թ. ստեղծվել է ինստիտուտի գրադարանը:

Գրադարանի հիմնադրման գործում մեծ է եղել ինստիտուտի առաջին ռեկտոր Հայկ Փարսադանյանի օգնությունը:

Գրադարանն իր գրական ֆոնդերի բազմազանությամբ ոչ միայն հանրապետության այլև Խորհրդային Միության Ֆիզկուլտուրայի ինստիտուտների լավագույն գրադարաններից մեկն է եղել:

Չորս տասնամյակից ավելի ինստիտուտի գրադարանի աշխատանքը ղեկավարել է գրադարանային գործի քաջ գիտակ Մարո Սողոմոնյանը: Նա ջանք ու եռանդ չի խնայել գրադարանի աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Մեծ ավանդ ունի գրադարանային ֆոնդի հարստացման գործում:

Մեծ փոփոխություններ են կատարվել գրադարանում:

Հանվել է քաղաքական, մարզական, արդիականությունը կորցրած գրականությունը:

2007-2008թթ գրադարանը ստացել է համակարգիչ, որի միջոցով կատարվում է ողջ գրականության թվայնացումը:

ASIPC

Կարինե Գեղամի Հովհաննիսյան

  Ծննդյան ամսաթիվ`
  Հեռ.` +37410 553310

Կրթությունը

  • 1972-1976 Երևանի պետական համալսարան
    Որակավորում` բանասեր

Աշխատանքային գործունեությունը

  • 1981-2012` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն` գրադարանավարուհի
  • 2013 - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն` գրադարանի վարիչ
ASIPC

Արմինե Պողոսյան

09.04.1992 թ.

Համակարգչային օպերատոր

ASIPC

Տաթևիկ Սուքիասյան

06.01.1985 թ.

Գրադարանավարուհի

ASIPC

Իրինա Արկատևա

14.05.1981 թ.

Համակարգչային օպերատոր

ASIPC

Արաքսյա Հովհաննիսյան

23.04.1960 թ.

Գրադարանավարուհի

ASIPC

Ֆլորա Հակոբյան

04.03.1955 թ.

Գրադարանավարուհի

ASIPC

Գյուլնարա Սահակյան

30.12.1951 թ.

Գրադարանավարուհի

ASIPC

Շուշանիկ Թերզյան

08.01.1952 թ.

Գրադարանավարուհի

ASIPC

Անի Ալոյան

13.10.1976 թ.

Գրադարանավարուհի

  • Գրականության սպասարկում ընթերցողներին ըստ նրանց պահանջարկի:
  • Միջգրադարանային աբոնեմենտների միջոցով ընթերցողի պահանջների բավարարում:
  • Անմիջական օգնություն ընթերցողին գրականությունը որոնելու, ընտրելու, տեղեկատու ապարատից օգտվելու, նորույթներին իրազեկ դառնալու գործում:
  • Գրադարանային-մատենագիտական անհրաժեշտ գիտելիքների հաղորդում:
  • Ընթերցողների զանգվածային տեղեկատվության տարբեր ձևերի ու մեթոդների կիրառում` "Ինֆորմացիոն օր", նոր ստացված գրականության ցուցադրում, հիշարժան տարեթվեր:
  • Գրադարանային ֆոնդերի ձևավորում և նպատակաուղղված համալրում ինստիտուտում գործող ուսումնական պլաններին, ծրագրերին համապատասխան:
  • Համագործակցություն հանրապետության այլ գրադարանների հետ:
  • Ընթերցողական քարտերի ստուգում և վերագրանցում:
  • Գրքերի նորոգում, պատճենահանում:

Գրադարանը ֆոնդերի բազմազանությամբ համարվում է հանրապետության լավագույններից մեկը, իսկ որպես մասնագիտական` միակն է:

Գրադարանի ընդհանուր ֆոնդի 1/3-ը մարզական բնույթի է:

Գրադարանն ունի բժշկության, հոգեբանության, մանկավարժության վերաբերյալ, ինչպես նաև գեղարվեստական, արվեստի, տեղեկատու բնույթի (բառարաններ, հանրագիտարաններ) հարուստ գրականություն:

Գրադարանի ֆոնդը հարուստ է նաև եվրոպական գրականությամբ հայերեն թարգմանություններով:

Այստեղ պահվում են բժիշկ Զախարովի նվիրատված մարզական, բժշական գրականության անձնական հավաքածուն: Այն կազմված է նախախորհրդային շրջանի հրատարակություններից: Ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզվով հազվագյուտ, եզակի հավաքածուն (մոտ 2300 կտոր) հանդիսանում է գրադարանի "ոսկե ֆոնդը":

Ընթերցասրահը համալրված է անհրաժեշտ գրականությամբ, դասագրքերով, գիտական աշխատություններով, ատենախոսությունների սեղմագրերով, տեղեկատուներով և մարզական մամուլի հավաքածուներով:

Անկասկած է գրադարանի ցուցաբերած գիտական և ուսումնամեթոդական մեծ օգնությունը:

Գրադարանում առկա է 22400 անուն գիրք, ընդհանուր ֆոնդը կազմում է 186873 կտոր գիրք:

Գրադարանը սպասարկում է ավելի քան 2600 ընթերցողի:

Ներկայումս Մոսկվայից ստացվում է մոտ 10 անուն մարզական ամսագիր:

Էլեկտրոնային գրադարանում ներառված են 224 էլեկտրոնային գիրք և ավարտական աշխատանք:

Ընթերցասրահում առկա են բոլոր առարկաների դասախոսությունների էլեկտրոնային տարբերակները: