Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետ
Ամբիոնը հիմնադրվել է 1945թ-ին` որպես Հիգիենայի և բուժական վերահսկողության ամբիոն: Առաջին վարիչը և հիմնադիրը եղել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Արմենակի Մինասյանը:
1947թ. միավորվել է Բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնի հետ՝ անվանվելով Բուժվերահսկողության և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոն, որից հետո վերանվանվել է Սպորտային բժշկության ամբիոն:
Ամբիոնում աշխատած առավել մեծ գիտամանկավարժական ծառայություններ ունեցող դասախոսներից են՝ դոցենտ Լ. Գևորգյանը, բ.գ.թ., դոցենտ Ի. Օգանովան, կ.գ.թ., դոցենտ Հ. Մանուկյանը և ուրիշներ:
1996թ. ամբիոնում բացվում է «Կինեզիոլոգիա» մասնագիտությունը:
2004թ. ամբիոնին կից ստեղծվում է «Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա» մասնագիտությունը և ամբիոնը վերանվանվում է՝ Կինեզիոլոգիայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոն:
2008թ. «Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա» մասնագիտությունն առանձնանում է և ամբիոնը անվանվում է Կինեզիոլոգիայի ամբիոն:
Վերջին 10 տարիների ընթացքում ամբիոնում պաշտպանվել են 1 դոկտորական և 7 թեկնածուական ատենախոսություններ, թեզեր, տպագրվել են ավելի քան 200 գիտական հոդվածներ` հանրապետական և միջազգային գիտական ժողովածուներում:
Այսօր ամբիոնում աշխատում են՝ 1 բժշկական գիտությունների դոկտոր, 2 բժշկական գիտությունների թեկնածու, 3 կենսաբանական գիտությունների թեկնածու, 2 մանկավարժական գիտությունների թեկնածու:
Ամբիոնի կրթական ծրագիրն է. բակալավրիատի համար՝ Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ Կինեզիոլոգիա և տալիս է Սպորտի բակալավրի որակավորում, իսկ մագիստրատուրայի համար՝ Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ Կինեզիոլոգիա և տալիս է Սպորտի մագիստրոսի որակավորում:
Ամբիոնը թողարկում է հետևյալ մասնագետներ՝ կինեզիոթերապիստներ (առողջ ապրելակերպի մասնագետներ, արտադրական-առողջարարական մարմնամարզության մասնագետներ,մերսողներ, բուժական ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչներ): Ամբիոնի աշխատակիցները համագործակցում են առաջատար ռեաբիլիտացիոն կենտրոնների, ինչպես նաև քաղաքային պոլիկլինիկաների և հիվանդանոցների հետ:
Ուսուցման ձևաչափը՝
• 4 տարի բակալավրիատ,
• 1 տարի մագիստրատուրա (ստացիոնար և հեռակա բաժիններ):
2013թ. մինչ օրս Կինեզիոլոգիայի ամբիոնի վարիչն է մ.գ.թ., պրոֆեսոր Ա.Ս. Մարտիրոսյանը:
Ծննդյան տարեթիվ`
Հեռ.` +37410 553310 1-36
Էլ. Փոստ` gevorg.nalbandyan@sportedu.am
Ամուսնացած է, ունի 1 դուստր
12.07.1951
ԲԳԴ, պրոֆեսոր
07.07.1969
ԲԳԹ, դոցենտ
26.12.1979
ԿԳԹ, դոցենտ
31.07.1967
ԲԳԹ, դոցենտ
12.06.1974
ՄԳԹ, ասիստենտ
08.03.1982
ԿԳԹ, ասիստենտ
12.08.1976
ասիստենտ
23.10.1982
դասախոս
28.01.1979
դասախոս
16.01.1986
դասախոս
25.06.1976
դասախոս
13.05.1983
դասախոս
08.06.1985
դասախոս
28.05.1971
լաբորանտ
25.08.1975
դասախոս
18.05.1993
դասախոս
11.01.1979
դասախոս
26.11.1993թ
լաբորանտ
20.05.1977
ավագ լաբորանտ
07.10.1997թ
լաբորանտ
I կուրս
II կուրս
III կուրս
IV կուրս
I կուրս
II կուրս
III կուրս
IV կուրս
V կուրս
Հենաշարժողական համակարգի խանգարումների ֆիզիկական ռեաբիլիտացիա:
Մարզական վնասվածքների կանխարգելում և ռեաբիլիտացիա: