Ինստիտուտի հիմնադրման օրվանից գործել է բժշկական կաբինետը, որն արդյունավետ բժշկական օգնություն է ցույց տալիս ինստիտուտի ուսանողներին և աշխատողներին:
1959 թվականին ինստիտուտը տեղափոխվեց նոր մասնաշենք:
Կաբինետին տրամադրվեցին հարմարավետ և ընդարձակ սենյակներ, կազմակերպվեցին վնասվածքաբանության և ռենտգենաբանության, ինչպես նաև բժշկական ծառայություններ:
Բժշկական ծառայությունների պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնելու գործում մեծ ավանդ ունեն ամբիոնի գիտական աշխատողներ և բժիշկներ Կ. Աբրահամյանը, Ձ. Գալոյանը, Ռ. Մարգարյանը և ուրիշներ:
Գիտական հիմունքների վրա դրվեց ուսանողների բժշկական վերահսկողությունը` բժշկական գիտությունների թեկնածու Լ. Գևորգյանի և Ռ. Ջուհանյանի ջանքերով:
1968 թվականին բժշկական ծառայությունն առանձնացվեց ամբիոնից` որպես ինքնուրույն բաժին:
Գլխավոր բժիշկ նշանակվեց Ա. Մ. Մելիք-Հակոբյանը, որի ղեկավարությամբ կազմակերպվեց ուսանողների պարտադիր դիսպանսերացումը, ինչպես նաև բժիշկ
Լ. Չելեբյանի հետ ներդրվեց նոր ֆիզիոթերապևտիկ մեթոդներ:
1978 թվականին գիտական խորհուրդը, քննարկելով բժշկական անձնակազմի առաջարկությունը, որոշում կայացրեց բուժական կաբինետը վերանվանել ամբուլատորիա:
Նույն թվականին հաստատվեց ամբուլատորիայի մասին կանոնադրությունը: