Ստորաբաժանումներ
Ինստիտուտի հիմնադրումից մեկ տարի հետո` 1946թ. ստեղծվել է ինստիտուտի գրադարանը:
Գրադարանի հիմնադրման գործում մեծ է եղել ինստիտուտի առաջին ռեկտոր Հայկ Փարսադանյանի օգնությունը:
Գրադարանն իր գրական ֆոնդերի բազմազանությամբ ոչ միայն հանրապետության այլև Խորհրդային Միության Ֆիզկուլտուրայի ինստիտուտների լավագույն գրադարաններից մեկն է եղել:
Չորս տասնամյակից ավելի ինստիտուտի գրադարանի աշխատանքը ղեկավարել է գրադարանային գործի քաջ գիտակ Մարո Սողոմոնյանը: Նա ջանք ու եռանդ չի խնայել գրադարանի աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Մեծ ավանդ ունի գրադարանային ֆոնդի հարստացման գործում:
Մեծ փոփոխություններ են կատարվել գրադարանում:
Հանվել է քաղաքական, մարզական, արդիականությունը կորցրած գրականությունը:
2007-2008թթ գրադարանը ստացել է համակարգիչ, որի միջոցով կատարվում է ողջ գրականության թվայնացումը:
Ծննդյան ամսաթիվ`
Հեռ.` +37410 553310
09.04.1992 թ.
Համակարգչային օպերատոր
06.01.1985 թ.
Գրադարանավարուհի
14.05.1981 թ.
Համակարգչային օպերատոր
23.04.1960 թ.
Գրադարանավարուհի
04.03.1955 թ.
Գրադարանավարուհի
30.12.1951 թ.
Գրադարանավարուհի
08.01.1952 թ.
Գրադարանավարուհի
13.10.1976 թ.
Գրադարանավարուհի
Գրադարանը ֆոնդերի բազմազանությամբ համարվում է հանրապետության լավագույններից մեկը, իսկ որպես մասնագիտական` միակն է:
Գրադարանի ընդհանուր ֆոնդի 1/3-ը մարզական բնույթի է:
Գրադարանն ունի բժշկության, հոգեբանության, մանկավարժության վերաբերյալ, ինչպես նաև գեղարվեստական, արվեստի, տեղեկատու բնույթի (բառարաններ, հանրագիտարաններ) հարուստ գրականություն:
Գրադարանի ֆոնդը հարուստ է նաև եվրոպական գրականությամբ հայերեն թարգմանություններով:
Այստեղ պահվում են բժիշկ Զախարովի նվիրատված մարզական, բժշական գրականության անձնական հավաքածուն: Այն կազմված է նախախորհրդային շրջանի հրատարակություններից: Ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզվով հազվագյուտ, եզակի հավաքածուն (մոտ 2300 կտոր) հանդիսանում է գրադարանի "ոսկե ֆոնդը":
Ընթերցասրահը համալրված է անհրաժեշտ գրականությամբ, դասագրքերով, գիտական աշխատություններով, ատենախոսությունների սեղմագրերով, տեղեկատուներով և մարզական մամուլի հավաքածուներով:
Անկասկած է գրադարանի ցուցաբերած գիտական և ուսումնամեթոդական մեծ օգնությունը:
Գրադարանում առկա է 22400 անուն գիրք, ընդհանուր ֆոնդը կազմում է 186873 կտոր գիրք:
Գրադարանը սպասարկում է ավելի քան 2600 ընթերցողի:
Ներկայումս Մոսկվայից ստացվում է մոտ 10 անուն մարզական ամսագիր:
Էլեկտրոնային գրադարանում ներառված են 224 էլեկտրոնային գիրք և ավարտական աշխատանք:
Ընթերցասրահում առկա են բոլոր առարկաների դասախոսությունների էլեկտրոնային տարբերակները: