Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետ
Ամբիոնը հիմնադրվել է 1951 թվականին` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր` Ալեքսանդր Արծրունու Լալայանի ղեկավարությամբ և կոչվել է մանկավարժության և հոգեբանության ամբիոն:
Ա.Ա.Լալայանը համարվում է Հայաստանում սպորտային հոգեբանության հիմնադիրը: Նրա ջանքերով ստեղծվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտահետազոտական լաբորատորիան: Իր անբասիր և բեղմնավոր վաստակի համար 1966 թվականին արժանացել է Խորհրդային Միության գիտության վաստակավոր գործչի կոչմանը: 1976-ին ընտրվել է սպորտային հոգեբանության Եվրոպական և միջազգային ֆեդերացիայի անդամ, պարգևատրվել է ֆեդերացիայի մեդալով: Հեղինակ է 200 և ավելի գիտական հոդվածների, 15 ուսումնական և մեթոդական ձեռնարկների: Ամբիոնը ղեկավարել է մինչև 1983 թ.:
1985-1990 թվականներին ամբիոնի վարիչի պաշտոնը ստանձնել է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Բաբկենի Արարատյանը, այնուհետև 1990-2003թթ. հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Միքայելի Ավանեսյանը:
2003 թվականից ամբիոնը ղեկավարում է հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հ.Ա. Բաբայանը:
Ամբիոնում տարիների ընթացքում աշխատել են` մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ց. Սիմոնյանը, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ս. Չաթալբաշյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ. Մկրտումյանը, ասիստենտ Է. Չաթրջյանը, դասախոսներ Վ.Քարամյանը, Ք.Մարգարյանը, Լ.Օստրովսկայան, Ս.Ջամալյանը, ինչպես նաև Կ.Չարյանը, Լ.Անդրիասյանը, Ի.Հարությունյանը:
2015 թվականի հոկտեմբերից ամբիոնն անվանակոչվել է պրոֆեսոր Ա.Լալայանի անվան Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոն:
Ծննդյան ամսաթիվ` 25.03.1951
Հեռ.` 010 55 33 10 1-55
Էլ. Փոստ` kafpedpsy@mail.ru
09.07.1959թ
ՄԳԴ, պրոֆեսոր
05.12.1964թ.
ՀԳԹ, դոցենտ
16.05.1969թ.
ՀԳԹ, ասիստենտ
21.04.1982թ.
ՀԳԹ, դոցենտ
29.04.1963թ.
Ասիստենտ
01.05.1980թ.
Ասիստենտ
16.03.1990թ.
Ասիստենտ
19.09.1993թ.
Լաբորատորիայի վարիչ
Մանկավարժական ընդունակությունների ձևավորման առանձնահատկությունները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետների պատրաստման գործընթացում
Հոգեբանական պատրաստության հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում
Գիտական հետազոտություններում ներգրավված են ամբիոնի աշխատակիցները, ինստիտուտի ուսանողները, մագիստրանտները ու հայցորդները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են տարբեր միջազգային գիտաժողովների նյութերում: