Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետ
1945թ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրումից հետո, նույն թվականին կազմավորվում է Մարզախաղերի ամբիոնը:
Իր գոյատևման տարիների ընթացքում ամբիոնը չի անվանափոխվել: Տարիների ընթացքում այն կրել է որոշ կառուցվածքային փոփոխություններ: Այսպես՝ սկզբնական շրջանում ամբիոնում գործել են բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, ֆուտբոլ, հանդբոլ մասնագիտությունները.
1968թ. ամբիոնից դուրս են եկել ֆուտբոլ և թենիս մասնագիտությունները:
1980թ. շախմատն ընդգրկվել է մարզախաղերի ամբիոնում:
1985թ. թենիս մարզաձևը միացել է մարզախաղերի ամբիոնին:
1988թ. բացվել է սեղանի թենիս մասնագիտությունը:
1992թ. բացվել է բիլիարդ մասնագիտությունը:
1997թ. փակվել է բիլիարդ մասնագիտությունը:
1999թ. վերաբացվել է բիլիարդ մասնագիտությունը:
2003թ. փակվեց բիլիարդ մասնագիտությունը, թենիս մասնագիտությունը միացվեց ֆուտբոլի ամբիոնին, իսկ շախմատ մասնագիտությունը, մարզական լրագրության հետ մեկտեղ, նոր ամբիոն ձևավորեցին:
2016թ. ֆուտբոլ և թենիս մասնագիտությունները միացան մարզախաղերի ամբիոնին:
Ամբիոնի պատմությունը կերտել են՝ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչներ Մուշեղ Մամիկոնյանը, Ալեքսանդր Օգանովը, Կոնստանտին Վարդանյանը, պրոֆեսորներ՝ Կառլեն Մանուկյանը, Նինել Հովհաննիսյանը, հանրապետության վաստակավոր մարզիչներ՝ Բորիս Մելիքյանը, Նիկոլայ Խաչյանը, Սպարտակ Ծառուկյանը: Տարբեր տարիներ ամբիոնը ղեկավարել են` Ալեքսանդր Օգանովը (1945-1950թթ·), Մուշեղ Մամիկոնյանը (1950-1960թթ·), Կառլեն Մանուկյանը (1969-1982, 1984-1989, 1993-1997թթ·), Հրանտ Սիմոնյանը (1982-1983թթ·), Նինել Հովհաննիսյանը (1983-1984թթ·), Եղիշե Դավթյանը (1989-1993թթ·), Հարություն Մելքոնյանը (1997թ·):
Մարզախաղերի ամբիոնի շրջանավարտներից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչմանն են արժանացել` Մուշեղ Մամիկոնյանը (հանդբոլ), Սերգեյ Արակչյանը (վելեյբոլ), Ալեքսանդր Օգանովը (բասկետբոլ), Կոնստանտին Վարդանյանը (բասկետբոլ), Արտաշես Նազարյանը (բասկետբոլ), Անժիկ Միրզոյանը (վոլեյբոլ), Բագրատ Բուռնազյանը (սեղանի թենիս), Ֆելիքս Սարգսյանը (սեղանի թենիս), Լորիս Քալաշյանը (շախմատ), Թամարա Աթանեսյան-Գալգալաուրին (թենիս), Աղասի Չարչօղլյանը (թենիս), Մամիկոն Համբարձումյանը (ֆուտբոլ):
Մարզախաղերի ամբիոնում փառքի են հասել հանրաճանաչ բասկետբոլիստներ՝ Արմենակ Ալաչաջյանը, Անահիտ Սարգսյանը, Կառլեն Մանուկյանը, Լյուբով Ալեքսանդրովան, վոլեյբոլիստ Սերոբ Փլավչյանը, հանդբոլիստներ՝ Գայանե Հարությունյանը, Զինաիդա Սարգսյանը, շախմատիստներ՝ Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Կարեն Ասրյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Լևոն Արոնյանը, սեղանի թենիսիստներ՝ Աննա Պողոսյանը, Ֆելիքս Սարգսյանը, Բագրատ Բուռնազյանը, Անիտա Զախարյանը, Նարինե Անտոնյանը, Սամվել Վարդանյանը, Սյուզաննա Զախարյանը, Ֆելիքս Փիլոսյանը, Գեղամ Վարդանյանը, ֆուտբոլիստներ՝ Խորեն Հովհաննիսյանը, Սամվել Պետրոսյանը, Արկադի Անդրեասյանը, Ֆուրման Աբրահամյանը, Ալյոշա Աբրահամյանը, Հենրիխ Մխիթարյանը:
Ծննդյան տարեթիվ` 16.02.1949
Հեռ. ` +374 10 55 25 42
10.06.1954
ՄԳԹ, պրոֆեսոր
02.01.1967
Պրոֆեսոր
24.11.1949
Դոցենտ
04.03.1953
Ասիստենտ
12.08.1971
Ասիստենտ
13.10.1981
Ասիստենտ
26.12.1981
Ասիստենտ
07.01.1988
Դասախոս
19.03.1984
Դասախոս
11.11.1947
Դասախոս
28.02.1981
Դասախոս
15.11.1952
Ասիստենտ
14.02.1972
Ասիստենտ
15.02.1962
Ասիստենտ
09.07.1948
Ասիստենտ
11.10.1975
Ասիստենտ
09.07.1950
Դասախոս
28.09.1981
Դասախոս
06.01.1993
Դասախոս
07.01.1983
Կաբինետի վարիչ
09.01.1977
Ավ.լաբորանտ
09.02.1956
Լաբորանտ
Մարզախաղերի կազմակերպումը հիմնական դպրոցում, որպես առողջ ապրելակերպի դրսևորման միջոց