Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետ
Անատոմիայի ամբիոնը հիմնադրվել է 1945-ին: 1945-1959թթ. ամբիոնը ղեկավարել է դոցենտ Հակոբ Հակոբյանը:
1959-1970թթ. այդ պաշտոնը զբաղեցրել է դոցենտ Իզաբելլա Շաքարյանը, 1970-1982թթ.՝ բ.գ.թ., դոցենտ Հռիփսիմե Ավագյանը, այնուհետև այդ պաշտոնում 1982-2016թթ. աշխատել է կ.գ.թ., պրոֆեսոր Հենզել Փաշիկյանը:
2004-ին ՖԿՀՊԻ-ի կինեզիոլոգիայի ամբիոնին կից ստեղծվում է «Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա» մասնագիտությունը, և ամբիոնը վերանվանվում է` Կինեզիոլոգիայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի: Ամբիոնը ղեկավարում էր բ.գ.թ., պրոֆեսոր Ս.Վ.Գրիգորյանը:
2008-ին «Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա» մասնագիտությունն առանձնանում է, և ստեղծվում է Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոն: Ամբիոնի վարիչ է նշանակվում մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուսաննա Համբարձումի Հովեյանը, որի շնորհիվ ամբիոնն ամրապնդվում և համալրվում է նոր կադրերով:
Ամբիոնը համագործակցում է 139 ներառական, 23 հատուկ /օժանդակ/ դպրոցների, 75 հասարակական կազմակերպությունների, 3 ընդհանուր տիպի և 3 մասնագիտացված մանկատների ու հաշմանդամների հայկական ազգային ֆեդերացիայի հետ:
Ամբիոնի գիտահետազոտական բազաներ են` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության “Օշական” մանկական վերականգնողական և Արագածոտի մարզի Կոշ համայնքի “Արմենակ և Աննա Թադեոսյանների” անվան բժշկական կենտրոնները, Երևան քաղաքի “Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնը” և Խարբերդի մասնագիտացված մանկատունը:
2016-ին Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը միավորվեց Անատոմիայի և կենսամեխանիկայի ամբիոնի հետ` վերանվանվելով Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոն, որը շարունակեց ղեկավարել մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սուսաննա Համբարձումի Հովեյանը:
Ներկայումս ամբիոնը գիտահետազոտական աշխատանքներ է կատարում ներառական կրթություն իրականացնող դպրոցներում:
Ծննդյան տարեթիվ` 10.11.1968
Հեռ. ` +37410 553310 1-28
Էլ. Փոստ` hoveyan.1968@mail.ru
Ամուսնացած է, ունի 2 երեխա
15.05.1981
մ.գ.թ. դոցենտ
23.05.1972
մ.գ.թ. դոցենտ
17.07.1954
Ասիստենտ
03.01.1972
Ասիստենտ
10.07.1950
Ասիստենտ
01.07.1960
Ասիստենտ
06.08.1971
Ասիստենտ
05.11.1967
Ասիստենտ
28.10.1976
Դասախոս
29.05.1965
Դասախոս
16 .11. 1950
ավագ լաբորանտ
18.04.1976
ավագ լաբորանտ
1. Սահմանափակ կարողություններով երեխաների ֆիզիկական վիճակի գնահատման գիտամեթոդական հիմնավորումը
2. Ադապտիվ ֆիզիկական կուլտուրան` որպես վերականգման և սոցիալական ինտեգրման հիմնական միջոց
3. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի արդի վիճակը և հեռանկարները