Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետ
2000 թ. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնում բացվեց մարզական լրագրության բաժին, որը 2003 թվականից վերակազմավորվեց մարզական լրագրության և շախմատի ամբիոնի: Հիմնադրման օրվանից ամբիոնը գիտագործնական ակտիվ գործունեություն է ծավալել։
Մարզական լրագրության և շախմատի ամբիոնում ուսուցանվող դասընթացները ներառում են տպագիր, ռադիոհեռուստատեսային և ցանցային ժուռնալիստիկայի բոլոր հիմնարար ոլորտներն ու ուղղությունները (հայ մամուլի պատմության տարբեր շրջաններ, ժուռնալիստիկայի ներածություն, լրագրային ժանրեր, ԶԼՄ և օրենսդրություն, լրագրողական էթիկա, համացանցային լրագրության զարգացման առանձնահատկությունները և այլն): Մշտապես ուշադրության կենտրոնում են տեղական և արտասահմանյան արդի մամուլի զարգացման միտումները, լրագրություն-մենեջմենթ փոխառնչությունների ուշագրավ դրսևորումները:
Ամբիոնը հրատարակել է տասնյակ մասնագիտական գրքեր և մեթոդական հոդվածներ, թարգմանել մասնագիտական գրքեր: Ամբիոնի դասախոսները ակտիվորեն մասնակցում են ֆակուլտետային, համահամալսարանական, միջբուհական և միջազգային գիտաժողովների, մասնագիտական սեմինարներին և աշխատաժողովների։ Նրանց զեկուցումները և հոդվածները պարբերաբար տպագրվում են հանրապետական և միջազգային ճանաչում ունեցող հանդեսներում և ժողովածուներում:
Վերջին տարիներին ամբիոնում նկատելի աշխատանք է տարվում` դիտարկելու մարզական լրագրագիտություն և մյուս մարզական մասնագիտությունների գիտական ձեռքբերումները։
Այսօր ամբիոնն ունի մասնագիտացված լսարան՝ ապահովված արդիական տեխնիկայով և սարքավորումներով, ամբիոնին անհրաժեշտ օժանդակ նյութերով և գրականությամբ:
Ծննդյան ամսաթիվ` 24.07.1989
Հեռ.` + 3741055 3310 1-06
Էլ. Փոստ` arevik.baghdasaryan@sportedu.am
18.07.1941
պրոֆեսոր
04.10.1975
դասախոս
28.04.1985
ասիստենտ
24.07.1989
ասիստենտ
05.01.1951
դասախոս
14.04.1981
դասախոս
12.11.1978
Տեխնիկական խմբագիր
08.08.1983
Լաբորանտ
Մրցավարի գործունեության հուսալիությունը պայմանավորող հոգեբանական գործոնները (ֆուտբոլի օրինակով)
ՀՀ Հեռուստատեսությունների ծրագրային քաղաքականության արդի փուլը
Լրագրողական հետաքննություն