«Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը Հնդկաստանի «SPAA INDIA» սպորտային կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է հեռավար դասընթաց` «Սպորտային ֆիզիկական թերապիա և սպորտային բժշկություն» թեմայով:
ԳՐԱՆՑՎԵՔ ՀԻՄԱ «Հայ- Հնդկական Սպորտային բժշկություն» թեմայով առցանց դասընթացների համար:
Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին կշնորհվի միջազգային հավաստագիր: Դասընթացի տևողությունը 5 ամիս է (100 ակադեմիական ժամ), որը կվարեն «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի և Հնդկաստանի «SPAA INDIA»-ի բարձրակարգ մասնագետները:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ բակալավրի աստիճան կամ բժշկական միջին մասնագիտական կրթություն, ինչպես նաև կատարել 400$ վճարում:
Դասընթացներն անցկացվելու են անգլերեն:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ հիմնադրամի միջազգային համագործակցության բաժին՝
Բաժնի ղեկավար Արմինե Սարգսյան
Հեռ. +37493665502
Email armine.sargsyan@sportedu.am
Գրանցվելու համար հետևեք հղմանը