ՖԻՄԱ /

Ստորաբաժանումներ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբը՝ ՖԻՄԱ-ն կազմավորվել է 1946-ին՝ «Բոլշևիկ» կամավոր մարզական ընկերությանը կից: «ՖԻՄԱ»-ն թողարկող ամբիոնների հետ համատեղ զբաղվում է ուսանողների մարզական վարպետության բարձրացման, սպորտային և զանգվածային տարբեր միջոցառումների կազմակերպման, ներինստիտուտային, հանրապետական մարզական միջոցառումներին ինստիտուտի հավաքական թիմերի նախապատրաստման և մասնակցության, ՀՀ հավաքական թիմերի համալրման հարցերով:

Ուսանող-մարզիկների սպորտային վարպետության բարձրացմանը զուգընթաց` մարզական ակումբի գործունեությունն ուղղված է նաև ինստիտուտի աշխատողների առողջ ապրելակերպի ապահովմանը:

1969 թ. հանրապետական սպորտային կոլեգիայի որոշմամբ ՖԻՄԱ-ին իրավունք տրվեց հանրապետական մրցումներին մասնակցել մարզական ընկերության կարգավիճակով, ինչը խթանեց ՖԻՄԱ-ի հավաքական թիմերի զարգացմանը: Այդ տարիներին ինստիտուտի աթլետիկայի, մարմնամարզության, ծանրամարտի, ֆուտբոլի, հանդբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, ըմբշամարտի, բռնցքամարտի, թիավարության, սուսերամարտի, լողի, ջրագնդակի և այլ թիմեր, որպես կանոն՝ նվաճում էին հանրապետության ուժեղագույն հավաքականի կոչումը:

1954-ին առաջին անգամ անցկացվեց ինստիտուտի սպարտակիադան, որը կրում է ավանդական բնույթ և անցկացվում է մինչ օրս:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հիմնադրման օրվանից ուսանող-մարզիկները մասնակցել են Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների` բարձր պահելով հայրենական սպորտի պատիվը: Նրանցից հատկապես հիշատակման են արժանի Հրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը, Արթուր Հակոբյանը, Էդուարդ Միքայելյանը, Էդուարդ Ազարյանը /մարմնամարզություն/, Վլադիմիր Ենգիբարյանը, Ալբերտ Նիկոյանը, Նշան Մունչյանը, Իսրայել Հակոբկոխյանը /բռնցքամարտ/, Նորայր Մուշեղյանը, Բենուր Փաշայանը, Գուրգեն Բաղդասարյանը, Պավել Մալյանը, Նազար Ալբարյանը, Արմեն Մկրտչյանը, Արայիկ Գևորգյանը, Գնել Մեջլումյանը /ըմբշամարտ/, Յուրի Սարգսյանը, Օգսեն Միրզոյանը, Աշոտ Դանիելյանը, Արսեն Մելիքյանը /ծանրամարտ/, Իգոր Նովիկովը /հնգամարտ/, Ֆաինա Մելնիկը /աթլետիկա/, Երջանիկ Ավետիսյանը /նետաձգություն/, Հրաչյա Պետիկյանը /հրաձգություն/, Շավարշ Կարապետյանը /ստորջրյա լող/, Օլեգ Կլևցովը /հեծանվային սպորտ/ և շատ ուրիշներ:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբը տարբեր տարիներին ղեկավարել են` Կ.Ն.Վարդանյանը /1946-1947/, Ա.Բ.Մելիքյանը /1947-1949/, Շ.Կ.Հերթևցյանը /1949-1950/, Ա.Հ.Կոստանյանը /1951-1952/, Հ.Խ.Ենգիբարյանը /1952-1954/, Գ.Բ.Սաֆարյանը /1954-1969/, Մ.Մ.Վեքիլյանը/1969-1979/, Բ.Գ.Ամիրյանը /1979-1987/, Հ.Հ.Մելքոնյանը /1987-1998/, Կ.Կարապետյանը /1998-2011/, Խ.Թ.Հարությունյանը /2012- մինչ օրս/:

ASIPC

Խաչիկ Հարությունյան

  Ծննդյան տարեթիվ` 26.08.1971
  Հեռ.` +374 10 55 33 10 1-19
  Էլ. Փոստ` khahato@mail.ru
Ամուսնացած է, ունի 2 երեխա

Կրթությունը

  • 1989-1993` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Որակավորում - Ազատ ըմբշամարտի մարզիչ մանկավարժ

Աշխատանքային գործունեությունը

  • 09/2007-մինչ այժմ` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն՝ Ըմբշամարտի ամբիոնում դասախոս, ապա՝ ասիստենտ
  • 1996-2015` Վ. Զատիկյանի անվան "Մալաթիա" մարզական ակումբ
    Պաշտոն՝ ազատ ըմբշամարտի մարզիչ
  • 2012-մինչ այժմ` Ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական ակումբ (ՖԻՄԱ)
    Պաշտոն՝ նախագահ

Մարզական գործունեություն

  • ՀՀ կրկնակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ
ASIPC

Ապրեսյան Գայանե Ռոմիկի

10.11.1971