Աթլետիկա /

Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետ

Պրոֆեսոր Հ.Գ.Թոփալյանի անվան աթլետիկայի ամբիոնը ստեղծվել է 1945 թվականին:

Ամբիոնի վարիչ էր նշանակվել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Ավետիսի Տեր-Հովհաննիսյանը: Տարբեր տարիների ամբիոնի վարիչ են աշխատել դոցենտ Ալեքսանդր Միրզոյանը, պրոֆեսոր Հրաչ Թոփալյանը, դոցենտ Անուշավան Ստեփանյանը, դոցենտներ Ռաֆիկ Հակոբյանը և Սերգեյ Միքայելյանը:

Ամբիոնում դասավանդել են ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆրունզ Ղազարյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Մարտին Վեքիլյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Ամասիա Մինասյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Սարգսյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարլեն Խաչատրյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կոնստանտին Վեքիլյանը և ուրիշներ:

ASIPC

Մարտիրոսյան Էրիկ

  Ծննդյան ամսաթիվ` 17.12.1976
  Հեռ.` +37410 553310 1-30
  Էլ. Փոստ` erik.martirosyan@sportedu.am

Դոցենտ

Կրթությունը

  • 1993-1997՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
    Որակավորում` Թեթև աթլետիկայի մարզիչ
  • 2016-2019՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հայցորդ

Աշխատանքային գործունեությունը

  • 1999-2002` Երևան քաղաքի Նուբարաշեն համայնքի թիվ 95 դպրոց
    Պաշտոն - Ֆիզկուլտուրայի ուսուցիչ
  • 2000-ից առ այսօր՝ Կենտրոն վարչական շրջանի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց
    Պաշտոն - Մարզիչ
  • 2000-առ այսօր` Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
    Պաշտոն - Դոցենտ
  • 2007-ից առ այսօր` Հայաստանի Ֆրանսիական համալսարան
    Պաշտոն - Հրավիրյալ դասախոս
  • 2014-ից առ այսօր` Հայաստանի Ամերիկյան համալսարան
    Պաշտոն - Հրավիրյալ դասախոս
  • 2019-ից առ այսօր` Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
    Պաշտոն - աթլետիկայի ամբիոնի վարիչի ժ/պ

Մարզական գործունեություն և կոչումներ

  • 1996թ. - ՀՀ կրոսավազքի չեմպիոն, վազք 5000 մ
  • 1997թ. – ՀՀ փոխչեմպիոն, վազք 3000 մ
  • 2001թ. – ՀՀ փոխչեմպիոն, վազք 1500 մ
  • 2001թ. – Եվրոպայի գավաթի խաղարկություն, 3-րդ լիգա, 7-ոդ տեղ, 3000 մ խոչընդոտավազք

Վերապատրաստման դասընթացներ

  • 2014 թ.՝ Երևան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Մարզիչ-մանկավարժների» վերապատրաստման դասընթաց
  • 2003, 2005 թթ.՝ IAAF և EAA «Աթլետիկայի մրցավարական» միջազգային սեմինար
  • 2003թ.՝ ՄՕԿ-ի և ՀԱՕԿ-ի միջազգային սեմինար՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կառավարում» թեմայով

Գիտական գործունեություն

  • Հեղինակ է 29 գիտամեթոդական աշխատանքների, «Աթլետիկա ուսումնական ձեռնարկի» համահեղինակ:
ASIPC

Մամաջանյան Վալերի

03.08.1943

պրոֆեսոր

ASIPC

Հայրապետյան Միշա

15.05.1948

պրոֆեսոր

ASIPC

Համբարձումյան Վաչիկ

15.12.1950

դոցենտ

ASIPC

Սիմոնյան Տիգրան

18.03.1974

մ.գ.թ.,դոցենտ

ASIPC

Սմբատյան Վարդան

16.08.1978

մ.գ.թ.,դոցենտ

ASIPC

Հարությունյան Մարինե

24.06.1984

ասիստենտ

ASIPC

Կարապետյան Գալուստ

10.04.1963

ասիստենտ

ASIPC

Ղուկասյան Սոնա

04.05.1985

ասիստենտ

ASIPC

Խաչատուրյան Մարիաննա

02.12.1983

լաբորանտ

Առկա ուսուցում

  1. Աթլետիկայի տեսություն և մեթոդիկա (մասնագիտություն)(1-4-րդ կուրսեր)
  2. Մարզչամանկավարժական կատարելագործում (1-3-րդ կուրսեր)
  3. Աթլետիկայի տեսություն և մեթոդիկա (ընդհանուր 1-ին և 2-րդ կուրսեր)

Հեռակա ուսուցում

  1. Աթլետիկայի տեսություն և մեթոդիկա (մասնագիտություն) (1-5-րդ կուրսեր)
  2. Մարզչամանկավարժական կատարելագործում (1-5-րդ կուրսեր)
  3. Աթլետիկայի տեսություն և մեթոդիկա (ընդհանուր 1-ին և 2-րդ կուրսեր)

Մագիստրատուրա (առկա և հեռակա)

  1. Բարձրակարգ աթլետների պատրաստման ժամանակակից համակարգ և մեթոդաբանություն

  1. Վ.Մ.Մամաջանյան և այլք - Աթլետիկա, Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2003, Սոս և Վոգա, 187 էջ
  2. Վ.Մ.Մամաջանյան - Աթլետիկական բազմամարտ, Երևան, 2005, 140 էջ
  3. Վ.Ա.Համբարձումյան - Աթլետիկա: Գնդի հրում և սկավառակի նետում, Երևան, 2007, 140 էջ
  4. Կ.Ա.Բաբայան - Հեռացատկի և եռացատկի տեխնիկան, Ուսուցման մեթոդիկան և մարզումը, Երևան, 2008,127 էջ
  5. Մ.Ս.Հայրապետյան - Աթլետիկա: Արագավազք և փոխանցավազք, Երևան, 2007, 145 էջ
  6. Վ.Ա.Սմբատյան -Ֆիզիկական կուլտուրա և կենսաբանություն. օգնություն դպրոցականներին, Երևան, 2009, 22 էջ
  7. Է.Զ.Մարտիրոսյան - Աթլետիկա: Աշխարհի ռեկորդներ, Երևան, 2010, 163 էջ
  8. Վ.Մ.Մամաջանյան - Աթլետիկա: Կանանց բազմամարտ,Երևան, 2011, 58 էջ
  9. Ս.Մ.Թորոյան, Տ. Գ. Սիմոնյան, Վ. Ա. Սմբատյան - Աթլետիկա. Բարձրացատկ և ձողացատկ, Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2014, 131էջ

ՄՊՄԴ-ի ուսումնական ծրագրերի մշակումը և հիմնավորումը աթլետիկա մարզաձևից:

Ուսանող-աթլետների ֆիզիկական պատրաստության մշտադիտարկումն ուսումնառության տարիներին:

Ֆաինա Մելնիկը - ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի չեմպիոն (1972), ԽՍՀՄ և Եվրոպայի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր (սկավառակի նետում)

Վարդան Հովսեփյանը - ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող (1954) (գնդի հրում)

Ալեքսեյ Կոնովը - 1961 և 1962 թթ. ԽՍՀՄ չեմպիոն (3000 մ խոչընդոտավազք),

Արմեն Մարտիրոսյանը - Եվրոպայի գավաթի խաղարկության 3-րդ մրցանակակիր (եռացատկ),

Գրիգորի Պետրոսյանը - ԽՍՀՄ գավաթակիր (հեռացատկ)

Հայկանուշ Բեկլարյանը - U 18 աշխարհի III տեղ (եռացատկ)

Գենադի Բարսեղյանը - U 18 աշխարհի II տեղ (սկավառակի նետում)

Հովհաննես Մկրտչյանը - U 18 աշխարհի II տեղ (վազք 100 մ)

Պարգև Գրիգորյանը - Ուսանողական խաղերի եռակի հաղթող (եռացատկ)

Մկրտիչ Կարապետյանը - ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (եռացատկ)