Ինստիտուտ /

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ազգային և տարածաշրջանային դերակատարությամբ կրթական և գիտամշակութային ինքնավար հաստատություն է, որի հիմնական առաքելությունը գիտելիքի ստեղծումը, փոխանցումը և տարածումն է` կրթության զարգացման պետական ռազմավարության շրջանակներում: Ելնելով կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներից` բուհը խթանում է իր ուսանողների և դասախոսների մտավոր և անձնային որակների զարգացումը և նպաստում հանրության տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի բարեկեցության բարձրացմանը:

ASIPC ASIPC

Պետական լիզենզիան ինստիտուտը ստացել է 2003թ. հուլիսի 16-ին:

2012թ. ինստիտուտն անցել է պետական հավատարմագրում:

Ինստիտուտն այսօր

  •   3 ֆակուլտետ
  •   14 ամբիոն
  •   209 դասախոս
  •   8 գիտությունների դոկտորներ
  •   30 պրոֆեսորներ
  •   51 գիտությունների թեկնածուներ
  •   37 դոցենտներ
  •   Ուսումնական 2 մասնաշենք
  •   10 մարզադահլիճ, մանեժ, ֆուտբոլի մարզադաշտ
  •   Մանկավարժական և կլինիկական պրակտիկայի բաժին
  •   Մարզական ակումբ
  •   Մասնագիտական հարուստ գրադարան
  •   Միջազգային գիտատեղեկատվական բաժին
  •   Ամբուլատորիա
  •   Պատմության թանգարան

Ինստիտուտում սովորում են 2532 ուսանող:

Ուսումնական գործընթացն ինստիտուտում իրականացվում է` ըստ բարձրագույն կրթության պետական կրթական չափորոշիչների: Համաձայն մշակված նոր ուսումնական պլանի` քառամյա ուսուցումից հետո ավարտում են կրթությունը "բակալավրի" աստիճանով, իսկ "մագիստրոսի" աստիճան են ստանում մեկամյա ուսուցումից հետո:

Ինստիտուտում գործում է ռոտացիայի գործընթաց, այսինքն` ուսանողը, ելնելով մեկ ուսումնական տարվա առաջադիմության արդյունքներից, կարող է անվճար համակարգից տեղափոխվել վճարովի, կամ հակառակը:

Ուսումնական գործընթացի անբաժանելի մասն է մանկավարժական, արտադրական և կլինիկական պրակտիկան, որն իրականացվում է հանրակրթական դպրոցներում, բուժական հաստատություններում և զանգվածային լրատվամիջոցների հիմնարկներում:

Բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու համար ինստիտուտն ունի անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, որն ապահովում է ուսումնական գործընթացը, գիտական հետազոտությունները և մարզական աշխատանքը:

Ուսումնական 2 մասնաշենքերը հագեցված են ժամանակակից ուսումնագիտական կաբինետներով և լաբորատորիաներով: Ինստիտուտի աշխատակիցների և ուսանողների տրամադրության տակ է նաև նիստերի դահլիճը, գիտահետազոտական կենտրոնը, ամբուլատորիան:

Դասախոսներից 4-ն ունեն ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործչի կոչում, 18-ը` ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի, 30-ը` հանրապետության վաստակավոր մարզչի, 44-ը` սպորտի վարպետի կոչում:

Ինստիտուտի բազայի վրա գործում է նաև Ազգային օլիմպիական ակադեմիան, որն օգնում է պահպանել և զարգացնել օլիմպիական ավանդույթները: