Դիմորդին /

Ընթացակարգ

  Վճարովի առանց տարկետման իրավունքի ուսանողների տարեկան ուսման վճարի չափը 360 000 դրամ է

Հավասար միավորներ հավաքելու դեպքում առավելությունը տրվում է`

  1. Հանրակրթական դպրոցի մեդալակիր դիմորդներին
  2. «Մասնագիտություն» առարկայից բարձր միավոր ստացած դիմորդներին
  3. Մարզական բարձր նվաճումներ ունեցողներին
  4. Դպրոցի ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին

 

  Դիմում ներկայացնելիս, դիմորդը յուրաքանչյուր քննության և փաստաթղթերի ձևակերպման համար վճարում է 1500 դրամ:

 «Մասնագիտության» քննության օրը դիմորդը չներկայանալու դեպքում զրկվում է քննություն հանձնելու իրավունքից:

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը:

  1. Կրթության մասին վկայականի բնագիրը, կամ տեղեկանք տնօրենից,
  2. 6 լուսանկար 3x4 չափի,
  3. Փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին, պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված դիմորդները ներկայացնում են տեղեկանք զինկոմիսարիատից, ժամկետային զինծառայությունն անցնելու մասին,
  4. Զինհաշվառման գրքույկ (իսկականը և պատճեն),
  5. Անձը հաստատող փաստաթուղթ (իսկականը և պատճեն):

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ինստիտուտ հետևյալ հասցեով`

  Երևան, Ալեք Մանուկյան 11

  հեռախոս 55-04-53

  1. Դիմում – հարցաթերթիկ և ՀՀ ԿԳ նախարարի անունով դիմում, որում պետք է նշված լինի ընտրած բուհը և մասնագիտությունը
  2. Անձնագրի պատճեն
  3. Ծննդյան վկայականի պատճեն` թարգմանությամբ և նոտարի կողմից հաստատված
  4. Կրթության վկայականի պատճեն` թարգմանությամբ և նոտարի կողմից հաստատված՝ նշելով ուսումնասիրած առարկաները և հանձնած քննությունները
  5. Տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին
  6. Լուսանկար (3x4սմ չափսի` 6 հատ)
  7. Մարզական նվաճումների վկայագրեր (եթե առկա են)
  Փաստաթղթերի ընդունելությունն իրականացվում է հուլիսի 6-ից

Փաստաթղթերի ընդունելությունն իրականացվում է`

  1. Նախապատրաստական բաժիններում ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 9-ից նոյեմբերի 20-ը ներառյալ,
  2. Առկա ուսուցմամբ բակալավրիատի (համաձայն ՀՀ կառավարության 2017թ. ապրիլի 20-ի N 434-Ն որոշման. Հավելված 1, 2017-2018ուս. տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, անվճար) ուսանելու համար` ս.թ. հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 23-ը, բակալավրիատի կրթական ծրագրերով վճարովի առկա ուսուցմամբ (առաջին կուրսում) ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 9-ից սեպտեմբերի 20-ը ներառյալ, վճարովի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի կրթական ծրագրով՝ հուլիսի 9-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ,
  3. Հետբուհական (ասպիրանտական) ծրագրով ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 9-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ,
  4. Հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար` ս.թ. հուլիսի 9-ից հոկտեմբերի 11-ը ներառյալ:
  5. Սփյուռքահայերի փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):

    Օտարերկրացիների փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի և հինգշաբթի օրերը` ժամը 10:00-ից 16:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):

    Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, № 315 սենյակ, հեռ. (+374 10) 58-13-91

Օտարերկրյա և սփյուռքի դիմորդների վարձավճարների չափերը

  • օտարերկրյա քաղաքացի ասպիրանտների համար` 800000 դրամ
  • օտարերկրյա քաղաքացի մագիստրանտների համար` 650000 դրամ
  • օտարերկրյա քաղաքացի բակալավրի աստիճանի առկա ուսանողների համար` 500000 դրամ
  • օտարերկրյա քաղաքացի ուսանողների համար հեռակա ֆակուլտետ` 400000 դրամ/

ԱՊՀ երկրների և սփյուռքի հայ՝

  • բակալավրի ուսանողների համար` 360000 դրամ
  • մագիստրանտների համար` 420000 դրամ, իսկ Կառավարում, Շուկայագիտություն (մարկետինգ) և Սպորտային հոգեբանություն մասնագիտությունների համար՝ 450000 դրամ
  • ասպիրանտների համար՝ ինստիտուտի տվյալ տարվա համար սահմանված ուսումնական տարեկան վարձի չափով

Նախապատրաստական դասընթացների վարձավճարը սահմանել`

  • ա) օտարերկրյա դիմորդների համար` 300000 դրամ:
  • բ) ԱՊՀ երկրների և սփյուռքի հայազգի դիմորդների համար` 150000 դրամ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` Միջազգային գիտատեղեկատվական կենտրոնի ղեկավար՝ Անժելա Ռուբենի Նուշիկյան

  հեռախոս 55-33-10 /1-22/, 077-529-377, e- mail - nushikyan-angela@mail.ru