Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետ
2003թ. ինստիտուտի «Մանկավարժական» ֆակուլտետի հիման վրա ստեղծվեց «Մարզաառողջարարական» ֆակուլտետը, որի դեկան ընտրվեց պրոֆեսոր Անահիտ Ալբերտի Հարությունյանը:
2016թ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը վերանվանվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ դառնալով հիմնադրամ: Տեղի ունեցան նաև կառուցվածքային փոփոխություններ: «Մարզաառողջարարական» ֆակուլտետը վերանվանվեց «Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաներ» ֆակուլտետի:
Ֆակուլտետն այժմ ղեկավարում է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Գալտագազյանը:
Ֆակուլտետը ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի մասնագիտությանը զուգահեռ պատրաստում է կինեզիոլոգներ և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետներ:
2017-2018 ուստարում ֆակուլտետում սովորում է 571 ուսանող, որից
- պետական պատվերով` 94, որից 3 արտերկրի ուսանող
- վճարովի հիմունքներով` 477, որից 8 արտերկրի ուսանող:
Ծննդյան ամսաթիվ` 30.01.1977
Հեռ.` +374553310 1-02
Էլ. Փոստ` Lusine.Stepanyan@sportedu.am