Ասպիրանտուրայի ընդունելությունը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տեղերի համար ավարտվում է մինչև ընթացիկ տարվա հունիսի 20-ը, իսկ առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղերի համար ընդունելությունը կարող է կատարվել նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Ասպիրանտուրա ընդունվողները հանձնում են քննություններ. մասնագիտական առարկայից, օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն) և ստուգարք (ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ):
Այն դիմորդները, որոնց մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը քննություն են հանձնում մասնագիտականից տարբեր այլ օտար լեզու: Մասնագիտական առարկայի քննությունը պետք է նախորդի այլ առարկաների քննություններին:
Ասպիրանտների ընդունումը ձևակերպվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով:
Առկա ձևով և անվճար հիմունքներով ասպիրանտուրա ընդունվածներին տրվում է սահմանված չափի պետական կրթաթոշակ` ընդունման օրվանից:
Ասպիրանտն ուսման ընթացքում պետք է`
- հանձնի որակավորման քննություններ` բուհ-ի կողմից հաստատված կարգին համապատասխան
- ունենա բուհի կամ կազմակերպության գիտական խորհրդի կողմից հաստատված աշխատանքային պլան և առնվազն 36 ժամ մանկավարժական ծանրաբեռնվածություն
Առկա ասպիրանտուրայում ուսանելու ժամանակը մտնում է ասպիրանտների գիտամանկավարժական ստաժի մեջ:
Ասպիրանտների ընդունման օրվանից ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում հաստատվում են ատենախոսության թեման և գիտական ղեկավարը համաձայն բուհ-ի կողմից հաստատված կարգի: