Կրթություն /

Մագիստրատուրա

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում 2008 թվականից գործում է մագիստրատուրա, ուր իրականացվում է առկա և հեռակա ուսուցում

Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի հիման վրա վճարովի հիմունքներով:

ASIPC

Արտակ Ստեփանյան

  Ծննդյան տարեթիվ` 07.01.1976
  Հեռ. ` +374 553310 1-10
  Էլ. Փոստ` astepanyan@aua.am
Ամուսնացած է, ունի 2 երեխա

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Կրթությունը

  • 1998-2002թթ` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Որակավորում - փրկարարական գործ, մարզիչ-մանկավարժ
  • 2009 թ` մանկավարժական գիտությունների թեկնածու
  • 2010 թ` դոցենտ

Աշխատանքային գործունեությունը

  • 2003-մինչ այժմ` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն՝ Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնում դասախոս
  • 2012` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն՝ Կարիերայի կենտրոնի ղեկավար
  • 2016` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն՝ Մագիստրատուրայի բաժնի ղեկավար
  • 2017` Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
    Պաշտոն՝ Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան

Կոչումներ և պարգևներ

  • 2015թ` նախագահի Շնորհակալագիր:
  • 2015թ` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Վլադիմիր Ենգիբարյան» շքանշան:

Գիտական աշխատություններ

  • Հեղինակ է շուրջ 50 գիտական աշխատանքների, ուսումնական ձեռնարկների, ծրագրերի և չափորոշիչների: Գիտական ուսումնասիրությունները նվիրված են ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի հիմնախնդիրներին, հատկապես ֆիզկուլտուրային կրթության արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հարցերին:
Մասնագիտություններ
  1. Մասնագիտական մանկավարժություն
    • Ֆիզիկական դաստիարակության տեսություն և տեխնոլոգիաներ
    • Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզում
    • Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա
  2. Սպորտ
    • Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա
    • Ադապտիվ սպորտ



  3. Լրագրություն
    • Մարզական լրագրություն
  4. Հոգեբանություն
    • Սպորտի հոգեբանություն
  5. Կառավարում
    • Սպորտի մենեջմենտ
  6. Շուկայագիտություն (մարկետինգ)
    • Սպորտի մարկետինգ
Մագիստրատուրան ավարտելուց հետո ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորման աստիճանները`
  1. Մանկավարժության մագիստրոս
  2. Հոգեբանության մագիստրոս
  3. Սպորտի մագիստրոս
  4. Կառավարման մագիստրոս
  5. Լրագրության մագիստրոս
  6. Կառավարման մագիստրոս
Մագիստրատուրան ավարտելուց հետո մագիստրոսները իրավունք ունեն աշխատելու`
  • բարձրագույն ուսումնական հաստատություններում և մարզական քոլեջներում որպես դասախոս,
  • կրթության համակարգում և մարզական կազմակերպություններում ղեկավար պաշտոններում,
  • ազգային հավաքական թիմերի (ընտրած մարզաձևի) մարզիչ, ավագ մարզիչ,
  • հանրապետության հավաքական թիմերի համալիր գիտական խմբերի ղեկավար, գիտական աշխատող,
  • շարժողական ռեաբիլիտացիայի մեթոդիստ,
  • առողջարարական ֆիզիկական կուլտուրայի մեթոդիստ,
  • հաշմանդամային սպորտի մեթոդիստ,
  • զանգվածային լրատվության մարմիններում թղթակից, ստեղծագործական աշխատող, մեկնաբան, խմբագիր, բաժնի վարիչ,
  • սպորտի նախարարությունում, Հայաստանի օլիմպիական կոմիտեում, մարզական կազմակերպություններում, մարզական ֆեդերացիաներում և ակումբներում որպես լրատվության պատասխանատու:
Մագիստրանտի կրթական ծրագրով իրականացվող հետազոտական աշխատանքների կարգ

Մագիստրատուրայի ընդունելությունը իրականացվում է երկու փուլերով.

Առաջին փուլով մագիստրատուրայի ընդունելությոնը անցկացվում է ընթացիկ տարվա հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը,

իսկ երկրորդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունը անցկացվում է մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը`

կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի զեղչի կիրառմամբ (վճարովի),

առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի:

Առաջին փուլում անցկացվում է հարցազրույց, որտեղ հնարավորություն և իրավունք ունեն դիմելու տվյալ տարվա շրջանավարտները` անվճար հիմունքներով:

Երկրորդ փուլում անցկացվում է քննություն, որտեղ կարող են դիմել նախորդ տարիների շրջանավարտները, այլ բուհերի շրջանավարտները, ինչպես նաև բանակից զորացրվածները (վճարովի հիմունքներով):

  1. Դիմում ռեկտորի անունով, նշելով մասնագիտությունը և մագիստրոսական կրթական ուղղությունը,
  2. Անձնագիրը և դրա պատճենը,
  3. Զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
  4. Բարձրագույն կրթության դիպլոմը և հավելվածը,
  5. 4 լուսանկար (3x4 չափսի),
  6. Ինքնակենսագրությունը,
  7. Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակը (դրանց առկայության դեպքում),
  8. Ընդունելության ծառայությունների համար սահմանված 3000 դրամի վճարի անդորրագիրը:
Ֆիզիկական դաստիարակության տեսություն և տեխնոլոգիաներ
Սպորտի հոգեբանություն
Ֆուտբոլ
Փրկարարական գործ
Դահուկասպորտ
Ադապտիվ սպորտ
Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա
Մարզական լրագրություն
Հեծանվասպորտ
Սպորտի մենեջմենտ
Կինեզիոլոգիա
Սպորտային պար
Ծանրամարտ
Սպորտի մարկետինգ
Մարմնամարզություն
Աթլետիկա
Լող
Ազատ ըմբշամարտ
Բասկետբոլ
Բռնցքամարտ
Թենիս
Սեղանի թենիս
Կարատեդո
Հանդբոլ
Հունահռոմեական ըմբշամարտ
Ձյուդո ըմբշամարտ
Շախմատ
Սամբո ըմբշամարտ
Սուսերամարտ
Սպորտի մենեջմենտ
Վոլեյբոլ
Ֆիզիկական դաստիարակության տեսություն և տեխնոլոգիաներ
Հոգեբանություն
Ֆուտբոլ
Փրկարարական գործ
Դահուկասպորտ
Ադապտիվ սպորտ
Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա
Մարզական լրագրություն
Հեծանվասպորտ
Կինեզիոլոգիա
Սպորտային պար
Ծանրամարտ
Մենեջմենտ
Մարմնամարզություն
Աթլետիկա
Լող
Ազատ ըմբշամարտ
Բասկետբոլ
Բռնցքամարտ
Թենիս
Սեղանի թենիս
Կարատեդո
Հանդբոլ
Հունահռոմեական ըմբշամարտ
Ձյուդո ըմբշամարտ
Շախմատ
Սամբո ըմբշամարտ
Սուսերամարտ
Մարկետինգ
Վոլեյբոլ