Սպորտի մենեջմենտ և հասարակական գիտություններ /

Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետ

2016-2017 ուսումնական տարում ինստիտուտում կատարվող կառուցվածքային փոփոխությունների հիման վրա «Ֆիզիկական կուլտուրայի պատմության և մենեջմենտի» և «Հասարակագիտության» ամբիոնների միավորման արդյունքում ստեղծվեց «Սպորտի մենեջմենտի և հասարակական գիտությունների» ամբիոնը: Ամբիոնի աշխատանքները ղեկավարում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, պրոֆեսոր Անահիտ Գևորգի Հարությունյանը:

Ամբիոնն իր աշխատանքների բնականոն գործունեությունն իրականացնելու և զարգացման միտումներից ելնելով` մշտապես համագործակցում է ինչպես ներպետական, այնպես էլ արտասահմանյան տարաբնույթ կառույցների հետ: Բուհի համապատասխան ծրագրի հիմքով ամբիոնն իր ակտիվ մասնակցությունն ունի օտարերկրյա ուսանողներին պրակտիկ-գործնական գիտելիքների տրամադրման հարցում: Բացի այդ, ամբիոնը շարունակաբար համագործակցում է նաև ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դատական իշխանության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ:

2016-2017 ուսումնական տարում ամբիոնի բազայի վրա ստեղծվեց «Սպորտի մենեջմենտ» և «Սպորտի մարկետինգ» ուղղություններով մագիստրատուրայի համապատասխան բաժիններ:

Ֆիզիկական կուլտուրայի պատմության ամբիոնը ստեղծվել է 1945 թվականին: Ամբիոնի առաջին վարիչ է նշանակվել Ա. Չարչօղլյանը: 1960 թ. ամբիոնը ղեկավարում էր մ.գ.թ., դոցենտ Գ. Բուտաևը:

1979 -2003 թթ. ամբիոնի վարիչ է նշանակվել Է. Սահակյանը:

2003 – 2016 թթ.-ից ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Ա. Հարությունյանը:

Ներկայումս վերոնշյալ ամբիոնի բաղկացուցիչ մասը կազմող` նախկինում «Հասարակագիտություն» անվամբ գործող ամբիոնը ստեղծվել է 1945 թվականին: Սկզբում այն անվանվել է «Մարքսիզմ-լենինիզմի» ամբիոն, որի վարիչն է եղել Վարդգես Հարությունյանը: Տարիներ անց այդ ամբիոնի բազայի վրա ստեղծվեցին երկու առանձին ամբիոններ` Փիլիսոփայության և քաղաքատնտեսության ու ՍՄԿԿ պատմության, գիտական կոմունիզմի:

1975 թ. ամբիոնները վերանվանվեցին` ՍՍԿԿ պատմության ու քաղաքատնտեսության և Փիլիսոփայության ու գիտական կոմունիզմի ամբիոններ:

1994-2016 թթ. ամբիոնը կոչվել է Հասարակագիտության: Որպես ամբիոնի վարիչ նշանակվել են համապատասխանաբար` Է. Հարությունյանը և Վ. Բաբայանը:

Նշենք նաև, որ «Սպորտի մենեջմենտի և հասարակական գիտությունների» ամբիոնը պատասխանատու է բուհի պատմության թանգարանի աշխատանքների համար:

ASIPC

Հարությունյան Անահիտ Գևորգի

  Ծննդյան ամսաթիվ` 15.06.1958
  Հեռ.` +37410 553310 1-39
  Էլ. Փոստ` anahit1958h@mail.ru

Պրոֆեսոր

Կրթությունը

  • 1977-1981 Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Որակավորում` ֆիզիկական դաստիարակության դասատու (Նետաձգություն. մարզչի–մանկավարժի մասնագիտացում)
  • 1986 Մոսկվայի Պետական Կենտրոնական Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ
    Որակավորում` հայցորդ

Աշխատանքային գործունեությունը

  • 1981-1985` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն - Գիտական աշխատանքների բաժնի աշխատող
  • 1985-2003 Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն - Սպորտի մենեջմենտի և հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս
    (ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատմության ու մենեջմենտի ամբիոն)
  • 2003-մինչ օրս Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն – Սպորտի մենեջմենտի և հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ
    (ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատմության ու մենեջմենտի ամբիոնի վարիչ)

Մարզական գործունեություն

  • 1978 – Նետաձգության ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ բազմակի չեմպիոն, ՀՀ նետաձգության ֆեդերացիայի մրցավարական կոլեգիայի անդամ
  • 2004 - Ազգային օլիմպիական ակադեմիայի անդամ

Կոչումներ և պարգևներ

  • 2005 - Ստացել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչում
  • 2010-մինչ օրս - ԱՕԿ-ին կից գործող "Արդարացի խաղ" հանձնախմբի անդամ
  • 2010 - պարգևատրվել է "Վարազդատ Արշակունի" մեդալով:
  • 2015 - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով
  • 2008 - ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում մանկավարժություն մասնագիտությամբ
  • 2011 Հ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է մանկավարժություն մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում
  • 2016-2017 Արժանացել է «լավագույն դասախոս» նոմինացիա
ASIPC

Եսայան Վարդուշ Գևորգի

1981

իրավ. գիտ. թեկն., դոցենտ

ASIPC

Եսայան Անահիտ Գևորգի

1983

ասիստենտ

ASIPC

Ավագյան Հասմիկ Յուրայի

1987

ասիստենտ

ASIPC

Ղազարյան Իզաբելլա Աղաբեկի

1985

ասիստենտ

ASIPC

Հովհաննիսյան Նունե Մկրտչի

1967

ասիստենտ

ASIPC

Ղանթարչյան Էվելինա Էդուարդի

1981

ասիստենտ

ASIPC

Քոչարյան Կարինե Սերյոժայի

1966

ասիստենտ

ASIPC

Գևորգյան Նաիրա Սերյոժայի

1971

ասիստենտ

ASIPC

Հովհաննիսյան Անուշ Հրաչի

1962

ասիստենտ

ASIPC

Քալանթարյան Հասմիկ Լյովայի

1980

ասիստենտ

ASIPC

Նիկողոսյան Գոհար Ալբերտի

1986

դասախոս

ASIPC

Ջիվանյան Դավիթ Աշոտի

1990

ասիստենտ

ASIPC

Յայլյան Եղիա Խաչիկի

1989

ասիստենտ

ASIPC

Գրիգորյան Արթուր Խալաթի

1961

թանգարանի վարիչ, նկարիչ

ASIPC

Չախմախչյան Աննա Վարդանի

1991

լաբորանտ

ASIPC

Ղազարյան Լեյլի Համլետի

1966

լաբորանտ

Առկա ուսուցում

  1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատմություն
  2. Միջազգային սպորտի իրավունք
  3. Սոցիալական ապահովման իրավունք
  4. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մենեջմենտ
  5. Օլիմպիական շարժման պատմություն
  6. Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի պատմություն

Հեռակա ուսուցում

  1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատմություն
  2. Միջազգային սպորտի իրավունք
  3. Սոցիալական ապահովման իրավունք
  4. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մենեջմենտ
  5. Օլիմպիական շարժման պատմություն

Մագիստրատուրա

  1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մենեջմենտ ու մարկետինգ
  2. Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մենեջմենտ
  3. Օլիմպիական կրթության համակարգ
  4. Կազմակերպությունների մենեջմենտ ու մարկետինգ
  5. ՖԿ և սպորտի կիրառական սոցիոլոգիա
  6. Ժամանակակից մեդիակրթություն և մեդիաինդուստրիա
  7. Վերահսկողությունը որպես սպորտային մենեջմենտի գործիք
  8. Ֆիզկուլտմարզական կազմակերպությունների անձնակազմի և ժամանակի կառավարում
  9. Ֆիզկուլտմարզական կազմակերպությունների ֆինանսների աուդիտ ներքին և արտաքին
  10. Բիզնես կառավարում
  11. Մարկետինգի ռազմավարության մշակում
  12. Մարկետինգի հետազոտության ձևերը և գործիքները
  13. Սպորտի մարկետինգի տեսություն

  1. Օլիմպիական շարժման պատմություն, - Ուսումնական ձեռնարկ, Երևան, 1995
  2. Իրավունքի հիմունքներ, - Ուսումնական ձեռնարկ, Երևան, 1995
  3. Օլիմպիական շարժումը և հայերը, - Ուսումնական ձեռնարկ, Երևան, 1998
  4. Հայաստանը և հայերը օլիմպիական շարժման ոլորտում, - Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2000
  5. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատմություն, - Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2002
  6. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մենեջմենտ և էկոնոմիկա, - Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2003
  7. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պատմություն, - Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2006
  8. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատմություն, - Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2007
  9. Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի պատմություն և կազմակերպում, - Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2007
  10. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատմություն, - Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2007
  11. Հատուկ մանկավարժությունը և հատուկ օլիմպիական դաստիարակությունը մտավոր զարգացման խանգարումներ ունեցող մարդկանց ինտեգրման գործընթացում, - Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2011
  12. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մարկետինգ, - Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան 2011
  13. Իրավագիտություն, - Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2011
  14. Ճանաչիր ֆիզիկական կուլտուրան և սպորտը. օգնություն դպրոցականներին մեթոդական գրքույկ, Երևան, 2011
  15. Մարզակառույցներն ու խաղահրապարակները հին և միջնադարյան Հայաստանում, - Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2012
  16. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի սոցիոլոգիա, - Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2016
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատմություն /1-ին կուրս, բակալավր/
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մենեջմենտ /4-րդ կուրս, բակալավր/
Օլիմպիական շարժում /4-րդ կուրս, բակալավր/
Միջազգային սպորտի իրավունք /4-րդ կուրս, բակալավր/
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մենեջմենտ մարկետինգի կառավարում /մագիստրատուրա/
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի աղբյուրագիտություն, ազգային համակարգ

Սպորտի դերը հասարակական գիտությունների համակարգում

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կառավարումը Հայաստանում